Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինտերակտիվ դպրոց՝ Արցախում

Ինտերակտիվ դպրոց՝ Արցախում
14.10.2014 | 11:53

Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրեց «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի- հակածխախոտային արշավ մրցույթ» ծրագրի համակարգող Սարգիս Աղայանը, ինտերակտիվ դպրոցն իրականացվեց մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից անցկացվեցին տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, ներկայացվեցին վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև՝ բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Խոսվեց ծխախոտի օգտագործման հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյունների մասին, բերվեցին օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ: Ծրագրի նախնական փուլում լրացված առցանց հարցաշարի և ակտիվության հիման վրա ընտրվեցին հաղթող մասնակիցները՝ արժանանալով արժեքավոր նվերների։
Սարգիս Աղայանը նշում է, որ ծրագիրն իրականացվեց Արցախում, քանի որ նպատակ կա սերտացնել համագործակցությունը ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող երիտասարդների միջև։ «Ներկա էին, ոչ միայն Ստեփանակերտից և Շուշիից, այլև Արցախի գյուղական համայնքներից երիտասարդներ։ Եղան փոխանակման ծրագրերի առաջարկներ։ Արցախում բնակվող երիտասարդները շատ ակտիվ են ու պատրաստակամ։ Նույնիսկ մի քանի գյուղապետեր առաջարկեցին իրենց համայնքներում էլ անցկացնել երիտասարդական միջոցառումներ»,- ասաց Սարգիս Աղայանը։
«Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ